Կարդում ես Ինջիղուլյանի մասին գրառումները և նյութերը ու հասկանում, որ մամաների փեշի տակ թաքնված, տաքուկ շորով փաթաթված` համացանցում մտքեր են արտահայտում: Այդ նույն մարդիկ պատերազմի ժամանակ նույնպես նույն տեղում էին` իրենց հարազատ մոր փեշի տակ: Այստեղ ցավը այն չէ, որ մեր հասարակության մեջ կան նման տգետներ, բոլոր հասարակություններում էլ կան ու կլինեն: Իրական ցավը այն է, որ նմանները միշտ թաքնված են, իսկ շատերը զոհվում կամ գերի են ընկնում սրանց նմանների համար: Էլ չեմ ասում, որ եթե սրանցից մեկը գերի ընկներ, ապա ամբողջ աշխարհի առջև կհրաժարվեր իր մորից, որի փեշի տակ մեծացել է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=618126778207786&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել