Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառվել, որով արգելք են սահմանում այն միջազգային կազմակերպությունների համար, որոնք օկուպացված տարածքներում` առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել: Նախագծում նշվում է, որ նման ընկերությունները հետագայում խնդիրներ կունենան փոխհատուցում պահանջելիս։ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ նշված են Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները եւ Գետաշենը:
Թե ինչպես է գործնականում կիրառվելու այս օրենքը, դեռեւս պարզ չէ, խորհրդարանը նախատեսում է այն ընդունել այս ամիս։ Նախագիծն այլ կարգավորումներ էլ է առաջարկում։ Եթե հանձնաժողովը հաստատի, ապա այն կմտնի փետրվարի 16-ի նիստի օրակարգ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել