Armlady.am-ը գրում է.
Երեկ Հայ առաքելական եկեղեցին տոնում էր Տյառնընդառաջի տոնը, որը ժողովրդի մեջ առավել հայտնի է Տրնդեզ անունով: Տեառնընդառաջին ընդունված է կրակի վրայով թռչել, ինչը հատկապես կարևորվում է նորապսակների շրջանում: Armlady.am-ն անդրադարձել է այն նորապսակ հայտնիներին, ովքեր երեկ նշել են Տյառնընդառաջը:
Սոնա Ռուբենյան և Էմիլ Գալստյան
Երեկ երգչուհի Սոնա Ռուբենյանն ու նրա ամուսինը՝ Էմիլը նույնպես նշում էին Տեառնընդառաջը:
Սոնան ինստագրամյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է անցել իրեն օրը:
Օլյա Հայրապետյան և Հայկ Սարգսյան
Երեկ տեղի է ունեցել նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ կնոջ՝ Օլյա Հայրապետյանի Տրնդեզը։
Զույգի լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել ինստագրամյան էջերում։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի ու Օլյա Հայրապետյանի հարսանիքը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 25-ին:
Մարի Ավանեսյան և Վահե
Այս տարի իրենց Տրնդեզը նշել են նաև երգչուհի Մարին և նրա ամուսինը՝ Վահեն:
Երգչուհին նշել էր, որ ցանկանում է նեղ շրջապատում նշել օրը, քանի որ իր կարծիքով՝ դա ընտանեկան տոն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: