Եթե թասիբ ասվածը լիներ մեր երկրում, կամ իշխանությունների հավաստիացումները երկրի պաշտպանունակության մասին լինեին ճշմարտացի, կամ իշխանություններն իսկապես մտահոգված լինեին երկրի և՛ ներկայի, և՛ ապագայի համար, ապա նրանք ամեն ինչ կանեին, որ ադրբեջանցիները պարզապես խնդրեին փոխանակել մեր մոլորյալ զինվորին մի տասը կամ քսան գերի ադրբեջանցի գերիների հետ, որոնք չգիտես, թե ինչպես են հայտնվել մեր երկրում... Պատերազմ է էլի... Պարտադիր է` օրը մի քանի տասնյակ զոհ լինի, որ մարդիկ գիտակցեն, որ պատերազմ է... Իսկ որպեսզի այդ պատերազմի հավանականությունը նվազի, որպեսզի աշխարհը հարգի քեզ ու քո երկիրը, քո պետությունը պարտավոր է ցույց տալ, որ իր ամեն մի զինվորի համար ինքը պատրաստ է պատերազմի մեջ մտնել... Այս պասիվ պահվածքը ընդամենը խրախուսում է հակառակորդին և ավելի մեծացնում պատերազմի հավանակությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել