Պակիստանի բնակչուհին տղա ունենալու համար մեխ է խփել գլխին։ Դա նրան խորհուրդ է տվել հեքիմը, որին նա դիմել է խորհրդի համար: Այժմ ոստիկանությունը փնտրում է հեքիմին և հղի կնոջը, ով արդեն վիրահատվել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ «Տուժածի ինքնությունը պարզելու գործընթաց է իրականացվում տեսախցիկների, ինչպես նաև համակարգչային ձայնագրությունների հիման վրա»,- հայտնել են տեղի ոստիկանությունից։ Իրավապահների տվյալներով՝ պակիստանցի մի կին գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա հղիության երրորդ ամսում էր։ Վիրահատությունից առաջ կինը բժիշկներին ասել է, որ երեք դուստր ունի, իսկ ամուսինը, իբր, սպառնացել է թողնել իրեն, եթե որդի չծնի։ Այդ պատճառով կինը դիմել է հեքիմինին, ով նրան տվել է ամուլետներ, հմայական տեքստեր և մեխ, որպեսզի խփի գլխին: Կնոջը փրկել են հարազատները, երբ նա գործնականում իրականացրել է հեքիմի ցանկությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: