Armsport.am-ը գրում է․

«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ խոսել է թիմերի շանսերի մասին. Ջեկոն խոստովանել է, որ անգլիական թիմը խաղադաշտ դուրս կգա ֆավորիտի կարգավիճակով։

«Լիվերպուլը» ֆավորիտ է, և մենք դա գիտենք: Այնուամենայնիվ,  Մենք հիանալի թիմ ունենք, մենք տիպիկ իտալական թիմ չենք, որը պաշտպանություն է խաղում։ Նույնիսկ եթե այս հանդիպումներում պետք է շատ լավ պաշտպանվել։

Հանդիպումից առաջ կխոսեմ Սալահի և Ալիսոնի հետ. Միլներին էլ չեմ մոռանում։ Նրան եմ պարտական «Սիթիի» կազմում իմ առաջին գոլի համար:

Նույնը վերաբերում է Ալիսսոնին: Մենք երկուսուկես տարի անցկացրինք միասին և հասանք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, մինչև Լիվերպուլը կհաղթեր մեզ։ Մեծ գավաթներ նվաճելու համար նման խաղացողներ են պետք: «Լիվերպուլն» այն ժամանակ հիանալի աշխատանք կատարեց, ես չեմ ճանաչում նրանց սկաուտներին, բայց նրանք անհավանական աշխատանք են կատարել»,- ասել է Ջեկոն։

«Ինտեր»-«Լիվերպուլ» խաղը կկայանա փետրվարի 16-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել