Բրազիլուհուն վտարել են Վատիկանի եկեղեցուց չափազանց բաց հագուստի համար։ 34-ամյա Ջուջու Վիեյրան պատմել է, որ շրջայց է կատարել Սուրբ Պետրոսի տաճարում, որը գտնվում է Վատիկանի կենտրոնում։
Սակայն շուտով բրազիլուհուն խնդրել են լքել տարածքը, քանի որ նրա հագուստը խախտում էր դրես-կոդը։ Բլոգերը կրում էր բաց մեջքով մինի զգեստ և բարձրակրունկներ։
Հերոսուհին խոստովանել է, որ ամաչել է, երբ պահակն իր կերպարն անվանել է ամոթալի և կոպիտ ձևով դուրս վռնդել տաճարից։ Նրա խոսքով՝ ինքը չգիտեր Վատիկան այցելելու կանոնները, քանի որ զբոսավարն իրեն չի զգուշացրել դրես-կոդի մասին։
Կանոնակարգի համաձայն՝ կանանց արգելվում է կրել շապիկներ, կարճ տոպեր և շորտեր, իսկ զգեստներն ու կիսաշրջազգեստները պետք է ծածկեն ծնկները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել