Armenpress.am-ը գրում է.
Առնվազն 6 մարդ է զոհվել Մոգադիշոյում նախագահական պալատի մոտ գտնվող խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր աշխատակիցները պայթյունի վայրից 6 դի են հանել»,- ասել է մայրաքաղաքի շտապօգնության ծառայության ղեկավարը:
Ահաբեկչի թիրախը ընտրողներին ընտրատեղամաս տանող ավտոբուսն է եղել։ Ուղևորներից մեկի խոսքով՝ ավտոբուսում ոչ ոք չի տուժել։ Զոհվել են մարդիկ, ովքեր պայթյունի պահին փողոցում են եղել մահապարտի կողքին:
Սոմալիում անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ, որոնք բազմափուլ են:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1075266.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել