Եթե Լուկաշենկոյին պետք լինի Նիկոլ Անհողը գլուխը կախ ՀԱՊԿ-ի անունից Բելառուս զորքեր կուղարկի
Բելառուսի նախագահ Բատկան հարցազրույց էր տվել լրագրող Վլադիմիր Սոլովյովին, որի ժամանակ հայտարարել էր."Հայաստանը գնալու տեղ չունի, կարծու՞մ եք նրանք ինչ-որ մեկին պետք են"...
Լուկաշենկոյի այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց... Հատկապես նիկոլականները՝ սկսած կեղծ օգտատերերից վերջացրած քայլիստ երեսփոխաններով սկսեցին դասեր տալ և ապուշ պատասխաններ հղել Լուկաշենկոյին, երբ իրենց կուռքը, որի ղեկավարած երկրին է Լուկաշենկոն վիրավորում, ծպտուն չի հանում...
ԱԺ արտահերթ ընտրություններից հետո արդեն որերորդ անգամն է, որ փաստվում է՝ կապիտուլյանտ Նիկոլն ընդամենը իր "պողպատյա" մանդատն ու չագուչը կարող է կիրառել միայն Հայաստանի ներսում... Դրսում նա ոչինչ է... Նրան ոչ եք բանի տեղ չի դնում և հետը հաշվի չի նստում... Դրսում արհամարհած ունեն Նիկոլին ընտրող զանգվածի ցանկությունները և Նիկոլ Անհողին վերաբերվում են որպես կապիտուլյանտ կամակատարի, որին ամեն հնարավորության դեպքում նվաստացնում են, որը հայելային էֆեկտով նաև արտահայտվում և արտացոլվում է Հայաստանի և հայության վրա...
Դրա վառ օրինակներից էր՝ սույն թվականի հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները, երբ Նիկոլ Անհողը "վազվզում" էր՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմներն էր աշխատացնում և ինքնագովազդով զբաղվելու հենց թեժ պահին նույն Բատկան խայտառակեց վերջինիս՝ բացահայտելով, որ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահների ուղարկելու օպերացիան իր և Պուտինի ծրագիրն էր... Իսկ Նիկոլ Անհողը, պարզվում է, ընդամենը տեքստ ընթերցող է եղել նրանց մոտ...
Նիկոլին երկրպագողները, ժեխը և փթիրը ջայլամային կեցվածք ընդունեցին և ցույց տվեցին, թե ամեն ինչ նորմալ է... Իսկ իրականում ամեն ինչ ավելի վատին է գնում և նույն Բատկան թևավորված Նիկոլին խայտառակելու նախորդ իր հաջողությունից հիմա էլ Նիկոլի ղեկավարած երկրին է հեգնում... Հետաքրքիր է, ի՞սկ ինչ էինք սպասում, եթե հեգնվող երկրի ղեկավարը վախվորած պահ է մտել, իսկ Լուկաշենկոյին պատասխանում են ինչ-որ քայլիստ երեսփոխաններ և ՀՀ ԱԳՆ կոչված կառույցը, որի պատասխանն ուղղակի ծիծաղելի էր... Նիկոլը նույնիսկ վախեցավ Բելառուսի դեսպանին բերման ենթարկել ՀՀ ԱԳՆ և նոտա հղել նրա անտակտության համար...
Ի դեպ, չկասկածեք, եթե Լուկաշենկոյին պետք լինի Նիկոլ Անհողը գլուխը կախ ՀԱՊԿ-ի անունից Բելառուս էլ զորքեր կուղարկի՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Հայաստանում իրեն "մրրկահավ երևակայող կապիտուլյանը դրսում կչկչան հավ է", որի կչկչոցները ոչ ոք բանի տեղ չի էլ դնում...
Իսկ դառը ճշմարտությունը հետևյալն է. Լուկաշենկոն ասեց այն, ինչ դրսում մտածում են 99 տոկոսը, բայց դեռ գերադասում են չբարձրաձայնել ավելի բարձր մակարդակներում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել