Lurer.com-ը գրում է.

Մոսկվայի Ռուբլյովսկի մայրուղում տեղի ունեցած զանգվածային վթարի պահը նկարահանվել է տեսախցիկների կողմից։ «112» Telegram-ալիքի հրապարակած կադրերում երեւում է, որ Mercedes-ի ղեկին նստած վարորդը կորցնում է կառավարումը եւ հարվածում կողքի գծով երթեւեկող մեքենաներին։

Ռուբլյովսկի մայրուղու եւ Կաստանաեւսկայա փողոցի խաչմերուկում ինը ավտոմեքենաների բախումը տեղի է ունեցել այսօր։ Մայրաքաղաքի դատախազությունը հսկողության տակ է առել բոլոր հանգամանքների բացահայտումը եւ վթարի փաստի վերաբերյալ դատավարական որոշման ընդունումը։

Ռուս գործարար, միլիարդատեր Ալեքսեյ Շեպելը «Իզվեստիա»-ին ասել է, որ վնասվածք է ստացել զանգվածային ՃՏՊ-ի հետեւանքով եւ գտնվում է հիվանդանոցում։ «Իզվեստիա»-ի տվյալներով՝ գործարարը մեքենա վարելիս վատ է զգացել։ Շեպելը կորցրել է գիտակցությունը, կորցրել կառավարումն ու ի վերջո վթարի պատճառ դարձել: Ընդհանուր առմամբ տուժել է չորս մարդ, այդ թվում՝ Շեպելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել