Հայաստանը նաև մեր պատիվն է
Այո՛, վիրավորական է հնչում է՝ «իսկ ո՞ւմ է պետք Հայաստանը» արտահայտությունը։ Բայց հարցը հռետորական չէ, նախևառաջ հենց ինքներս մեզ տալու համար՝ իսկ մեզ պե՞տք է Հայաստանը։
Այստեղ կարելի է երկարաշունչ տեքստ գրել այն մասին, թե ինչքան կարևոր է մեզ համար Հայաստանի՝ որպես հենց պետության, գոյությունը, բայց կբավարարեմ շատ պարզ և ընկալելի պատասխանով՝ այո՛, պետք է, պետք է միանաշնակորեն և աներկբայորեն, քանզի հակառակ պարագայում մենք կվերածվենք թափառաշրջիկ և անհայրենիք մի խաժամուժի։
Դա, անշուշտ, պետականություն ունենալու և այն խնամելու ու զարգացնելու դժվարին պարտականությունից մեզ կազատի, ինչը միգուցե ենթագիտակցաբար ոմանց երազանքն է, սակայն արդյոք պատվաբե՞ր կլինի դա մի ազգի համար, որն այստեղ ունի արդեն հազարամյակների պատմությամբ պետականության ծրագիր։
Իհարկե, ո՛չ, քանզի Հայաստանը նաև մեր պատիվն է, որի համար արժե և պետք է անհրաժեշտության դեպքում նաև կռիվ տալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/5244793108892439
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել