ՆՈՐ ՄԱՐԱՂԱ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված ազգադավ խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է հանրապետության արևելյան հատվածում։ Շրջկենտրոն Մարտակերտից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից` 38 կմ հեռավորության վրա։ Համայնքի ընդհանուր տարածքը հարթավայրային է, ունի 1291.88 հա տարածք, որից 1103.94 հա գյուղատնտեսական նշանակություն, 77.7 հա անտառային հողեր։ Նոր Մարաղայի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։
Համայնքի տարածքում է գտնվում «Կամոյի» աղբյուրը։ Գյուղի տարածքում կան պատմամշակութային հուշարձաններ` դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.):
Մինչև, Նիկոլի շնորհիվ Ադրբեջանի կողմից բռնազավթումը, համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 529 մարդ, կար 170 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ`գլխավորապես անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էր 70 աշակերտ։
May be an image of snow, tree and skyMay be an image of outdoors
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել