Վաղը ժամը 17:00 Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում սկսվելու է հերթական խայտառակ դատավարությունը՝ խոսք ասելու (այլ ոչ թե արարք կատարելու) մեղադրանքով:
Այս դատավարության առանձնահատկությունն այն է, որ դատախազությունը հնարել է քրեական օրենսգրքով չնախատեսված նոր հանցակազմ, այն է՝ «վարչապետին պարտադրելը», և այն մեղսագրել է վստահորդիս։ Ըստ մեղադրանքի՝ վստահորդս վարչապետին պարտադրել է հրաժարական տալ՝ 44-օրյա պատերազմում նրա պատճառով մեր կրած ծանր պարտության համար։
Վստահորդս՝ ՌԴ քաղաքացի Արսեն Միրիջանյանը, ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, և հիմա նրան 301.1 հոդվածով դատում են պարտության թիվ մեկ պատասխանատուին հրաժարական տալու «պարտադրանքի» համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10227261477786900
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել