Հովհաննես Շիրազը, մանկության դառն օրերին կավե կուժն ու մետաղյա ծռմռված բաժակը ձեռքին, ջուր էր ծախում: Միջահասակ, ճաղատ գլխով մի մարդ ջուր ուզեց նրանից և մի կում խմելուց հետո դեմքը թթվեցրեց, ապա զայրացած խլեց կուժն ու ջուրը գետնին շաղ տալով՝ կարգադրեց.

- Գնա՛, սառը ջուր բեր:

Օնիկը դժգոհեց:

Ճաղատը փորձեց կուժը խլել ձեռքից, կոտրել: Օնիկը փախավ և մի քանի րոպե անց ծառերի արանքից գաղտագողի մոտեցավ ճաղատին և կժով հարվածեց գլխին: Բռնեցին, տարան քաղմաս:

- Գրել-կարդալ գիտե՞ս,- հարցրեց պետը:

-Քիչըմ գիտեմ,- կմկմաց Օնիկը:

                              ...

Մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը մի անգամ թատրոն եկավ ուշացած:

Նրան խնդրեցին անաղմուկ մտնել օթյակ և զբաղեցնել իր տեղ:

-Ինչու՞,-զարմացած հարցնում է բանաստեղծը:

-Հանդիսատեսներն արդեն  քնել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել