Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այսօր համաձայնագիր է ստորագրվել, որն էապես կընդլայնի Ուկրաինայում «Բայրաքթար» ընկերության անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Դրանք նոր տեխնոլոգիաներ են, դրանք նոր աշխատատեղեր են, Ուկրաինայի պաշտպանունակության ավելացում», - ասել է Զելենսկին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր կստորագրեն երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել