Hraparak.am-ը գրում է.

Այսօր մենք փորձեցինք զանգահարել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս): Մեզ հետաքրքրում էր ազատամարտիկների կազմակերպություններում տեղի ունեցող իրադարձությունները` ԵԿՄ-ի, «Ոգու փորձություն» կազմակերպության հարաբերությունները: 

Պարոն Մովսիսյանի ձայնը նվաղած էր, նա մի կերպ արտաբերեց, որ հիմա չի կարող խոսել` հիվանդանոցում է: Ձայնը նկատելի էր, որ վատառողջ է: Մեր հարցին, թե ինչ է պատահել, վերջինս հուզվեց եւ չկարողացավ պատասխանել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել