ArmLady.am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գալստյանը իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ Լիլիթ Գալստյանը հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Սա այս պատմության ուշագրավ կողմն էր, քանի որ, ինչպես հայտնի է, Արա Մարտիրոսյանն արդեն 4 տարի է՝ ամուսնալուծված է։

ArmLady.am-ը կապ հաստատեց Լիլիթի հետ, վերջինս դողացող ձայնով ասաց, որ հիմա ի վիճակի չէ հարցազրույց տալ, իսկ մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք պտտվող լուրերը, որ վերջինս Արա Մարտիրոսյանի կինն է, արձագանքեց․
«Գիտեք, հիմա մարդու կյանքն ավելի կարևոր է, քան Արա Մարտիրոսյանի կինը լինելը»։ Ավելի վաղ մենք կապ էինք հաստատել Արա Մարտիրոսյանի հետ, բայց վերջինս հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ կատարվածի մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել