Tert.am-ը գրում է․

Ես համոզված եմ, որ այն, ինչ արվում է, արվում է իսկապես անվտանգությունից ելնելով և գործող կարգերի համաձայն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե նախագահ դառնալուց հետո օգտվելու է նախաձեռնված հնարավորություններից, մեքենաներից և այլն, ասաց բարձր տեխնոլոգիաների նախարար, ՀՀ նախագահի՝ իշխանության թեկնածու Վահագն Խաչատրյանը։

ՀՀ նախագահը պարտավոր է իշխանության թևերի հավասարակշռությունը պահել։ Հարցին, թե ընդդիմության հետ կառուցողական մթնոլորտ ստեղծելու փորձեր անելու է, նա ասաց, որ դա ինքնանպատակ չպետք է լինի, եթե կարիքն առաջանա, իհարկե, կանի։

 Իսկ պաշտոնաթող նախագահների հետ պատրաստվում է հանդիպում ունենալ, նա ասաց, որ այդ մասին չի մտածել, եթե զգա կարիքը կա, կարող է փորձել։ «Այսօր այս իրավիճակի համար ես պատասխանատվություն եմ կրում, որովհետև ես կառավարության անդամ են։ Մենք էլ ենք ասում, որ իդեալական պայմաններ չենք ստեղծվել ՀՀ քաղաքացիների համար, մենք ինքներս լավ հասկանում ենք, որ անելիքներ շատ կան, պարզապես ժամանակի խնդիր կա»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել