Որ Եռաբլուրում դպրոցականների խմբեր եմ տեսնում, մի փոքր ներքին հանգստություն ա գալիս, ինձ համոզում եմ, որ եկող սերնդի մի մասը գոնե կիմանա խաղաղության ու հայրենիքի արժեքը։
Ձեռքներդ դրեք խղճներիդ ու ասեք, թե 90-ականների պատերազմից հետո ձեզնից քանի՞սն է եղել Եռաբլուրում։ Այ երևի հենց էս բացն էր, որ էս ժողովրդին էսքան անհայրենիք դարձրեց։ Երևի էսքան հեշտությամբ վաճառեցին ու ներեցին հայրենիք վաճառողներին, որովհետև այդպես էլ չէին տեսել Արցախի, հայրենիքի խաղաղության համար նախկինում վճարված գինը, չէին տեսել, թե քանի ջահել տղու արյուն է թափվել այդ հողի համար։
Եռաբլուր տղերքի համար չեք գնում, ձեզ համար եք գնում։ Գնում եք, որ վստահ լինեք, որ մի քանի տարի անց չեք վերածվելու էն անհայրենիք զանգվածին, ովքեր էսօր հանուն մի փոր հացի համբուրում են թե՛ ներքին, թե՛ արտաքին թուրքի ձեռքը, ովքեր մի թուլափայ պաշտոնի համար պատրաստ են ներել դավաճաններին։
Հաճախ գնացեք Եռաբլուր։ Դա գերեզմանատուն չէ։ Եռաբլուրը քո հայրենիքի, քո գոյության, քո երեխաների համար բացվող խաղաղ օրվա գինն ա, շա՜տ թանկ գինը։ Գնացեք, տեսեք, գիտակցեք, պապանձվեք էտ գիտակցումից, որ էլ երբեք այսօրվա սխալները չկրկնվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել