
Ամերիկյան IRI կազմակերպությունը Հայաստանում հանրային կարծիքի հարցման հերթական արդյունքներն է հրապարակել (հարցումն իրականացվել է 2021թ. նոյեմբեր - դեկտեմբերին)։
Հարցման որոշ արդյունքներ կարևոր են՝ հասկանալու համար, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերություններին։
Ահա որոշ արդյունքներ (հարցման ամբողջական արդյունքները տեղադրում եմ մեկնաբանություններում).

Ճնշող մեծամասնությունը վերջիններիս համարում է նաև անվտանգային (88 և 81 % համապատասխանաբար) և տնտեսական սպառնալիք (68 և 52 % համապատասխանաբար)։



Եթե վերոնշյալը համադրենք հարցման այլ արդյունքների հետ, ապա կարող ենք փաստել, որ չնայած ՀՀ դե ֆակտո իշխանությունների ու տարատեսակ մարգինալ խմբերի կողմից արդյունաբերական ծավալներով իրականացվող պրոթուրքական քարոզին («խաղաղության դարաշրջանի» կեղծ օրակարգի անվան տակ), ՀՀ բնակչության մեծամասնությունը, բարեբախտաբար, հասկանում է, որ Թուրքիան և Ադրբեջանը նպատակ ունեն ոչնչացնել Հայաստանը որպես քաղաքական ինքնուրույն գործոն և իրական խաղաղության մասին որևէ խոսք չկա։
Մնում է, որ ազգային ուժերը կարողանան կապիտալիզացնել այս տրամադրությունները՝ առաջին հերթին խաթարելով հակահայկական օրակարգի զարգացումը (Արցախից հրաժարումից մինչև միջանցքի տրամադրում) և ապա հասնեն կապիտուլիանտ իշխանությունների հեռացմանը։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10225162223672959
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել