Կոնվերս բանկը և «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը հայտարարում են անիմացիոն հոլովակի մրցույթ` նվիրված Կոնվերս բանկի 20 ամյակին։ Մրցույթի հաղթողներին սպասվում են գումարային մրցանակներ, ինչպես նաև Կոնվերս բանկի կողմից նոր գովազդային հոլովակի պատվեր։

 

Մրցույթի նկարագրություն.

Մասնակիցներ.  16-23 տարեկան երիտասարդներ
Առաջադրանք.

Մրցույթի մասնակիցները պատրաստում են նվազագույնը 15 վրկ., առավելագույնը 30 վրկ. տևողությամբ անիմացիոն գովազդ՝ նվիրված Կոնվերս Բանկի 20 ամյակին

Տեխնիկա.  

Ազատ (2D, 3D, Stop Motion, Pixel Animation և այլն)  

Հանձնման ժամկետ.   Հոկտեմբերի 14, 2013թ.
Արդյունքների գնահատում.      Հոլովակը դիտվելու և գնահատվելու է ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկվելու են անիմացիոն ոլորտի տեղի և միջազգային վարպետներ
Ցուցադրումներ. Մասնակիցների գործերը ցուցադրվելու են «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ժամանակ
Մրցանակաբաշխություն. Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փառատոնի փակմանը՝ հոկտեմբերի 31-ին
Մրցանակներ.           Հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է գումարային մրցանակներ.

 

1-ին մրցանակ -  250.000 ՀՀ դրամ, ինչպես նաև Կոնվերս Բանկի կողմից 
500.000 դրամ արժողությամբ նոր հոլովակի պատվեր 
2-րդ մրցանակ -  150.000 ՀՀ դրամ 
3-րդ մրցանակ -  100.000 ՀՀ դրամ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել