Tert.am-ը գրում է.

Նախախորհրդարանն այսօր ոստիկանությանը ներկայացնելու է հաղորդում, որով նախ տեղեկացվելու է, որ Կոմիտաս 5ա, 7 և 9 շենքերի բնակիչների բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշավան Պետրոսյանի ծեծին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորներ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի վարորդը, ապա պահանջվելու է առերեսում՝ տուժածի և այդ անձանց միջև:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:

Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք, քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ականատեսների վկայությամբ՝ տարածք այցելած փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի վարորդը և չպարզված մեկը դաժան ծեծի են ենթարկել Անուշավան Պետրոսյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել