18:30 , 23 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Նախախորհրդարանն այսօր ոստիկանությանը ներկայացնելու է հաղորդում, որով նախ տեղեկացվելու է, որ Կոմիտաս 5ա, 7 և 9 շենքերի բնակիչների բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշավան Պետրոսյանի ծեծին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորներ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի վարորդը, ապա պահանջվելու է առերեսում՝ տուժածի և այդ անձանց միջև:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:
Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք, քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ականատեսների վկայությամբ՝ տարածք այցելած փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի վարորդը և չպարզված մեկը դաժան ծեծի են ենթարկել Անուշավան Պետրոսյանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ