Armlady.am-ը գրում է.
Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ դիմահարդար Գոհար Ավետիսյանը վերջերս պաշտոնապես հաստատել է իր ամուսնալուծությունը:
Սակայն համացանցային օգտատերերը սկսել են չհավատալ դիմահարդարի ամուսնալուծությանը:
Կասկածներն ավելի խորացան այն ժամանակ, երբ թե Գոհարը, թե Սերգեյը նույն օրը նույն ռեստորանից սթորիներ էին հրապարակել նույն օրը:
Թեմային անդրադարձել է հենց ինքը Գոհարը՝ հաստատելով, որ ինքն ու Սերգեյը նույն ռեստորանում են եղել.
«Արդյո՞ք դուք ինձ այնքան վատ եք ճանաչում, որ մտածում եք, որ սա հանուն ռեյթինգի է: Ես ևս մեկ անգամ կկրկնեմ՝ մենք միասին չենք: Այն, որ նա արդեն 2-րդ անգամ նույն ռեստորանում է, ինչ ես, ուղղակի պատահականություն է և որևէ ձևով ինձ հետ կապ չունի»,- գրել է Գոհարը:
Հիշեցնենք, որ օրերս Գոհարը շքեղ ծաղկեփնջի լուսանկար էր հրապարակել ինստագրամյան իր էջի սթորի հատվածում՝ նշելով, որ ստացել է նախկին ամուսնուց՝ Սերգեյից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: