Armlady.am-ը գրում է.

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է պաստեղի (մրգային թթու լավաշ) լուսանկարը:

Դրան կից Քիմը հրապարակային շնորհակալություն է հայտնել Սուպեր Սաքոյին՝ «հայկական» նվերի համար:

Սուպեր Սաքոն իր էջում կիսվել է Քիմի հրապարակումով՝ ի պատասխան գրելով.
«Հույս ունեմ՝ հավանել ես, Քիմ»:

Հիշեցնենք, որ հեռուստաաստղին նրա ծննդյան օրը բլուզ էին նվիրել․ որի վրա գրված էր. «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։ «Եվ դա ճիշտ է»,- գրության արձագանքել էր Քիմը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել