Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Գյումրիում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում նկարահանումներ կատարելիս նկատել է, որ տուն-թանգարանի հոսանքն անջատվել է՝ վճարում չկատարելու պատճառաբանությամբ:
Անհասկանալի է՝ պետությունը կիսամերկ, անսլուխ թռչնակներին տարաբնույթ համերգների հրավիրելու և նրանց վճարելու համար փող ունի, իսկ վաղուց արդեն իրենից ազգային արժեք ներկայացնող դերասանի համար մի քանի հազար դրամ չունի՞: Այսպիսի թափթփված վերաբերմունք պետության արժեքների նկատմամբ ուղղակի անթույլատրելի է: Բարոյականության չնչին նշույլն անգամ բավական է՝ րոպեների ընթացքում վերացնելու համար այս բացթողումը:
Կից նյութը` այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/604419609602738?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել