Աշխարհի տարբեր երկրներում շուրջ 200 միլիոն չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ են օգտագործել: Այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության Գամալեյայի անվան գիտահետազոտական կենտրոնի գիտական աշխատանքի գծով փոխղեկավար Դենիս Լոգունովը:

«Ներկայում այս պատրաստուկը («Սպուտնիկ V» պատվաստանյութը) գրանցվել է աշխարհի 71 երկրներում եւ, ըստ վերջին տվյալների, արդեն շուրջ 200 միլիոն չափաբաժին պատվաստանյութային պատրաստուկ է կիրառվել»,-ասել է Լոգունովը՝ հանդես գալով Գիտագործնական երկրորդ միջազգային խորհրդաժողովի լիագումար նիստում, որը նվիրված էր նոր կորոնավիրուսային վարակին եւ մյուս վարակիչ հիվանդություններին հակազդելու հարցերին:

Նա նշել է, որ պատրաստուկի համար արդյունավետության շատ մեծ փորձաքննական եզրակացություն է ստացվել աշխարհի տարբեր երկրներից: Երկրների ընդհանուր բնակչությունը, որոնցում գրանցվել է ռուսաստանյան պատվաստանյութը, կազմում է ավելի քան 4 միլիարդ մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել