Ոչ միայն զինվորը պետք է պաշտպանի Հայրենիքը, այլեւ Հայրենիքը պետք է պաշտպանի զինվորին։ Երբ զինվորը լսում է, որ իր գերագույն գլխավոր հրամանատարն ասում է, թե իրենք պետք է տնից վերցնեն զրահաբաճկոններն ու սաղավարտները եւ գնան ճակատ, հասկանում է, որ գերագույն գլխավորը մի պիժոն է, ում կապը բանակի հետ միայն ինքնաթիռի ղեկին նկարվելու մեջ է, հասկանում է, որ այս դիլետանտության պատճառով իր մեջքն ամուր չէ։
Իսկ երբ զինվորը երկրի երկրորդ դեմքից լսում է, որ գերիներն իրենց համար գոյություն չունեն, որ բոլոր գերիները դավաճաններն են, նա հասկանում է, որ այսպիսի Հայրենիքը իրեն դավաճանել է, որ այս Հայրենիքը իրեն չի պաշտպանի։
Իսկ երկրի երկրորդ դեմքը սրանով ավելի կործանիչ հարված է հասցնում բանակին, քան բայրաքթարների մի ողջ էսկադրիլյա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/4813362542058165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել