www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Շատ վաղուց մի ծեր կին սովորություն ուներ մեդիտացիա անել Գանգես գետի ափին...

Մի առավոտյան, վերջացնելով իր մեդիտացիան, նա նկատեց մի կարիճի, որն անօգնական թպրտում էր գետի ուժգին հոսանքի մեջ…

Գետի հոսանքը կարիճին բերեց ափի մոտ, և նա այժմ էլ խճճվեց ջրի մեջ կախված արմատների մեջ…

Դժբախտ էակը հուսահատ փորձում էր ազատվել, սակայն ավելի ու ավելի էր խճճվում…

Ծեր կինը առանց հապաղելու ձեռքը մեկնեց խեղդվող կարիճին, սակայն հենց դիպավ նրան, կարիճը միանգամից խայթեց նրա ձեռքը: Կինը անակնկալից ձեռքը արագ հետ քաշեց, վերականգնեց հավասարակշռությունը և նորից փորձեց փրկել կարիճին… Սակայն նրա ամեն փորձի ժամանակ կարիճի պոչն այնքան ուժգին էր խայթում նրան, որ նրա ձեռքերը սկսեցին արնահոսել, իսկ դեմքը ցավից կնճռոտվեց…

Մոտակայքով մի մարդ էր անցնում… Տեսնելով, թե ինչպես է այս ծեր կինը ուզում կարիճին ջրից հանել, անցորդը բացականչեց.

- Ի՞նչ ես անում, խելագար: Մի՞թե ուզում ես սպանել քեզ, որպեսզի փրկես այդ այլանդակ արարածին քո կյանքի գնով:

Ծեր կինը նայեց անցորդի աչքերի մեջ և պատասխանեց.

- Կարիճի բնությունը խայթելն է, իմը՝ փրկելը… Ինչու՞ ես պետք է նրա բնության պատճառով հրաժարվեմ իմ բնությունից:

 

Սալվադոր Դալի, «Assumpta corpuscularia lapislazzulina», 1952

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել