Ջեյմի Օրելը և Լուիս Դևիսը գեղեցիկ զույգ են, և ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ նախկինում նրանք եղել են հակառակ սեռերի ներկայացուցիչներ:
20-ամյա Ջեյմին տղա է ծնվել, իսկ 25-ամյա Լուիսը՝ աղջիկ, հաղորդում է Mignews-ը: Դեռահաս տարիքում նրանք երկուսն էլ տուժել են նրանից, որ հասակակիցներն իրենց չեն հասկացել, մշտապես սպառնալիքներ են ստացել իրենց հասցեին հասարակության կողմից:
21 տարեկանում Լուիսը, համարձակություն հավաքելով, փոխել է սեռը: Որոշումը հատկապես ծանր է եղել նրա մոր համար, սակայն նա այժմ ասում է, որ զրկվելով աղջկանից՝ որդի է ձեռք բերել:
Լուիսն և Ջեյմին ծանոթանալուց կես տարի անց ամուսնացել են:
Նյութի աղբյուր՝ http://quello.net/3052--.html#.UhcPcBtHJRc
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել