ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի և Կառավարության կողմից բացասական եզրակացություն տրվեց այն օրենքի նախագծին, որով պետք է զինծառայողները արտահերթ օգտվեին քաղաքացիական բուժհաստատություների ծառայություններից։
Առողջական խնդիրներ ունենալու դեպքում զինծառայողները օգտվում են զինվորական հոսպիտալներից , սակայն շատ հաճախ լինելում են դեպքեր, երբ տվյալ զինվորական հոսպիտալը տարբեր խնդիրներով պայմանավորված չի կարողանում անհչաժեշտ բուժում ապահովել և հիվանդին ուղեգիր է տալիս, որպեսզի բուժումը շարունակի քաղաքացիական հիվանդանոցում։
Առաջարկվող նախագծում ասվում էր, որ նման դեպքերում բերեք այդ զինծառայողների բուժումը կազմակերպենք ԱՐՏԱՀԵՐԹ։
Իշխանության ներկայացուցիչների կողմից բերված հակափաստարկները մեղմ ասած ծիծաղելի էին, հիմնականում խոսվում էր, որ հնարավոր է իրավիճակ լինել, երբ զինծառայողի կողքին հերթ կանգնածը՝ կյանքին վնասող լուրջ խնդիրներ ունենա, ուստի՝ ըստ իրենց , անարդար է նման օրենքը ընդունելը։
Տպավորություն ունեմ, որ այս կերպ ևս մեկ անգամ թիրախավորում է զինվորականը, որովհետև երբ դու ասում ես , որ հնարավոր է այս կամ այն զինվորականի կողքը հերթում կանգնած ինչ-որ մեկը մահվան բերան է, և մտածում ես , որ այդ դեպքում տվյալ զինվորականը իր տեղը չի զիջելու այդ ծայրահող ծանր հիվանդին, ապա դու ուղղակի և անուղղակի այդ զինվորականին մեղմ ասած արժեզրկում ես։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել