Իմ բոլոր նախադասությունները կսկսվեն «իսկ»-ի անմիջական միջնորդությամբ կամ էլ «բայց»-ի մասնակցությամբ. դրանց մեջ ինչ-որ մերժում, անմիտ կասկած կա:
Ինձ քո զանգն էր, որ տեղից հանեց ու ստիպեց ինչ-որ բան գոնե արտաբերել վերջապես:
Ինչո՞ւ, ինչո՞ւ ես քողարկվում, ինչո՞ւ էլի հերթական փակ համար ու լռությու՜ն. ախր դու իմ դոմինանտն էիր. մի՛ ռեցեսիֆացիր:
Մենակ շնչառությունդ եմ զգում, որն էնքա՜ն անհանգիստ ա. դու հևում ես, սիրտդ արագ ա աշխատում ու ձեռքը մեկնում մյուս կողմից իմ սրտին,որ ես ել հևամ..
Ես ուզում եմ էդ պահին իմ առաջ պատկերանան քո դեմքը, ունքերի ու աչքերի խաղը, մռայլված ու ջղային հայացքը: Դու ինձ ամեն օր ուրվականի նման հետևում ես. ես զգում եմ, բայց, գրողը տանի՜, արժանապատվությունդ վեր ես դասում ամեն տեսակի սերերից, այդ թվում՝ ինձնից նույնպես:
Սիրում եմ ԻՍԿԱԿԱՆ տեսակդ. մենակ տեսակդ, ոչ քեզ. ես խենթանում եմ տեսակիդ համար...
Եթե դու մտքիդ ծայրով պատկերացնեիր, որ քեզ կոպտող ու գրողի ծոցը ուղարկող Ստելլան ամեն օր ժպտում ա քո մի արտաբերած «Վայրենի»-ով, դու ամեն օր երկնքից անձրև կպատվիրեիր, կոշիկներ կփայլեցնեիր ու անշարժ կկանգնեիր, մինչ կվերադառնայի հայոց լեզվի պարապմունքից. էլի չփչփացնեմ անձրևափոսիկներ, ու էլի ինձ «Վայրենի» ասա, տեսա՜կ:
Նյութի աղբյուր՝ http://quello.net/3054--.html#.Uhb5pBtHJRc
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել