Armsport.am-ը գրում է․

«Գիտենք, որ շատ դժվար խաղ է ստացվելու, բայց ամեն ինչ անելու ենք, որ պատվով դուրս գանք»,- խոսելով ՀԻԿ-ի դեմ կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղի մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց «Ալաշկերտի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը:

Ֆիննական թիմին Հայաստանի գործող չեմպիոնն արդեն ծանոթ է. Երևանում կայացած խաղում մեր թիմը 2-4 հաշվով պարտություն էր կրել:

«ՀԻԿ-ը ֆիզիկապես շատ լավ պատրաստված թիմ է: Երևանում կարողացան առավելության հասնել: Պիտի փորձենք ամեն ինչ անել, որ այստեղ միավորներ վերցնենք»,- ասաց Ռումյանը, որի խոսքով՝ թիմում մթնոլորտը շատ լավ է՝ չնայած նախորդ՝ գավաթային խաղի ցավալի պարտությանը:

«Փորձել ենք մաքսիմալ լավ տրամադրվել, որ կարողանանք արդյունքի հասնել»,-հավելեց նա:
ՀԻԿ-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երևանի ժամանակով 21:45-ին:

Հիշեցնենք՝ այս տուրից առաջ մեր թիմը դեռևս միավոր չի վաստակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել