Tert.am-ը գրում է․

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո տեղում մաքսային վերահսկողության իրականացման հավանականության մասին հարցին:

«Մենք կողմ ենք հանդես գալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: Դրանք առնչվում են այդ թվում և Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցություններ ապաշրջափակմանը: Այդ կարևոր հարցով զբաղվում է աշխատանքային խումբը՝ երեք երկրի փոխվարչապետերի գլխավորությամբ: Համալիր հարցեր են քննարկվել մեր երկրի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ: Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ՝ իհարկե հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռութունը»,- ասել է Զախարովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել