Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի մոտ, ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shanshyan.com-ը։
Հրշեջները մարել են Range Rover Sport մակնիշի 11 NN 888 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2021/11/24/1201351/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել