Yerevan.Today-ը գրում է.
Yerevan.Today-ին հասած տեղեկության համաձայն՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինն օրեր առաջ ընդգրկված է եղել Միրզոյանի՝ Փարիզ և Բրյուսել կատարած աշխատանքային այցերի պատվիրակության կազմում: Ավելին` նախարարի կնոջ գերծանր ուղեբեռի պատճառով օդանավակայանում հայկական պատվիրակությունը խիստ ամոթալի վիճակում է հայտնվել:
Ըստ աղբյուրի` Միրզոյանի կնոջ ուղեբեռը ավիատոմսով նախատեսվածից շատ ավելի ծանր է եղել, ու որպեսզի լրացուցիչ քաշի համար Արարատ Միրզոյանն իր գրպանից չվճարի՝ պատվիրակությունից կապ են հաստատել Երևան, ու նախարարության աշխատակազմին հանձնարարվել է լրացուցիչ փաստաթղթավորում անել ու «լուծել նաև նախարարի կնոջ բագաժի քաշի ֆինանսական խնդիրը»:
Կայքը նշում է, որ կապ են հաստատել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հետ և խնդրել` հերքել կամ հաստատել տեղեկությունը:
«Չհերքեց. փոխարենը պարզաբանումերի համար խոսնակը գրավոր հարցում պահանջեց: Ուղարկեցինք»,- գրում է Yerevan.Today-ը: