Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի մեսիջները հիմնականում ուղղված էին հայ հասարակությանը, որով նա փորձում էր նախապատրաստել մեզ նոյեմբերին և դեկտեմբերին ծանր զիջումներին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այդ զիջումները վստահաբար լինելու են, որովհետև Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում մենք միայն զիջել ու զիջել ենք, և նրա հայտարարությունները սահմանագծման և սահմանազատման, նաև Արցախի վերաբերյալ հենց դրա մասին են վկայում։ Նրա ուղերձների հիմնական հասցեատերը Հայաստանի Հանրապետությունն էր»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը նախ ներկայացրեց այն հիմնական մեսիջները, որոնք Նիկոլ Փաշինյանը փոխանցեց Արցախի վերաբերյալ. «Նիկոլ Փաշինյանը ասաց, որ երբ 1991թ.-ին Հայաստանը մտել է ԱՊՀ կազմի մեջ, ճանաչել է Ադրբեջանի անկախությունը` մոռանալով նշել, որ Հայաստանը մտել է ԱՊՀ կազմի 1991թ.-ի դեկտեմբերին, իսկ Արցախը դեռ Խորհրդային Միության ժամանակ այդ միության օրենքների համաձայն հռչակել էր իր անկախությունը։ Նույնիսկ, եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ ժամանակ Արցախը այլևս Ադրբեջանի կազմում չէր»։

Արթուր Խաչատրյանի կարծիքով` Փաշինյանը նուրբ հոգեբանական գրոհ կազմակերպեց հայ ժողովրդի դեմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել