1in.am-ը գրում է.

Հավանական է՝ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն և հաղորդավար Դմիտրի Շեպելյովը մոտակա ժամանակներս ամուսնանան, հաղորդում է wday.ru-ն:

Երգչուհին ընդունել է իր ընկերոջ՝ Դմիտրի Շեպելյովի ամուսնության առաջարկը:

Նշենք, որ 2013 թ. ապրիլին Ժաննան և Դմիտրին որդի են ունեցել, որին կոչել են Պլատոն: Երգչուհին ծննդաբերել է Մայամիում, որտեղ մինչև հիմա ապրում է երեխայի հետ: Նորաթուխ հայրիկն, ընդհակառակը, այս ամբողջ ընթացքում ապրել և աշխատել է Մոսկվայում: Այդ պատճառով շշուկներ էին տարածվել, որ զույգը միասին չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել