Armsport.am-ը գրում է․

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան անդրադարձել է «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի ցուցադրած խաղին։

«Եթե նա շարունակի նույն կերպ հանդես գալ, կգերազանցի իմ բոլոր ռեկորդները։ Այս թեմայի մասին մտածելիս ցանկանում եմ լացել»,- Դրոգբայի խոսքերն է մեջբերում Mehwar TV-ն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Սալահը դարձել էր Անգլիայի Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած աֆրիկացի ֆուտբոլիստը՝ 167-րդ խաղում խփելով 104 գոլ։ Դրոգբան նույն ցուցանիշին հասել էր՝ անցկացնելով 254 հանդիպում։

Դրոգբան այժմ համարվում է Չեմպիոնների Լիգայում ամենաշատ գոլ խփած աֆրիկացի ֆուտբոլիստը։ Վերջինիս ակտիվում կա 44 գոլ, սակայն եգիպտոսցին հետ է մնում ընդամենը 11 գնդակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել