Տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ թշնամու հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն պայմանականորեն շատ պարզեցված հետևյալ բանաձևով՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը»։
Իրականում դա թշնամուն ինչպես հարկն է չճանաչելու հետևանքով ի հայտ եկած մոլորություն է՝ Առաջավոր Ասիայում գոյություն չունեցող հարմարավետության գոտում տեղավորվելու պատրանք, որի սին լինելը մենք հիմա տեսնում ենք գրեթե ամեն օր։
Ցավոք, հսկայական կորուստներից հետո էլ մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ուզում ըմբռնել, որ նման հարմարավետության գոտի այն տարածաշրջանում, որտեղ մեր նախնյաց և մեր սրբազան հողն է, երբեք երկարաժամկետ կտրվածքով չի եղել, չկա այժմ և տեսանելի ապագայում էլ չի լինելու։
Ուստի պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը, իսկ դրան պատրաստ լինելու և հաջողության հասնելու համար առաջին քայլը պետք է լինի հենց այդ բախման անխուսափելիության գիտակցումը,, այլ ոչ թե՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը» անիրական ու կործանարար մտայնությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4948126478559105
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել