Aysor.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Գլդանիի բանտի հիվանդանոցում փաստաբանների հետ հանդիպելուց հետո կորցրել է գիտակցությունը և պատգարակով է դուրս բերվել տեսակցությունների սենյակից։ Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։
«Միշան փաստաբանների հետ հանդիպելուց հետո դուրս եկավ, սայթաքեց ու ընկավ։ Դրանից հետո ես նրա ձայնը չլսեցի, նա աչքերը չբացեց։ Նրանք պատգարակ բերեցին և տարան նրան… Մինչ այդ նա իրեն շատ վատ էր զգում»,- լրագրողներին ասել է Սահակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան։
Նա նշել է, որ չգիտի, թե ինչ վիճակում է Սահակաշվիլին ներկա պահին։ Լրացուցիչ տեղեկություններ է փորձում ստանալ քաղաքական գործչի մյուս փաստաբանը՝ Նիկա Գվարամիան։ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունից առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: