Իսկ ես ուզում եմ մի պարզ հարց տալ: Կա՞ մեկը, որը վստահ է, որ Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում վերադառնալ հայրենիք և գրկել մորը, բռնել հոր ձեռքն ու ախպորն ասել` ես եկե´լ եմ, ու ստանա պատասխան վերաբերմունք: Կա՞ նման մարդ, որ մտածում է, թե Հակոբի սիրտը հիմա չի մղկտում:
Կա՞ նման մարդ, որը հավատում է, որ 19 տարեկան տղան երազել է գնա բանակ ու հայտնվի թշնամու գենշտաբի պադվալում և ենթարկվի կտտանքների:
Իսկ կա՞ մարդ, որը չի իմանում, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ծախված իշխանություն, և որ այդ նույն երկրում հազարավոր հաստավիզ գեներալների տղերք կարող են ջիպերով գնալ Երևանի փողոցներում մարդ ծեծել, ուտել չալաղաջ, Մոլդովիայից 90/60/90-ոց քածեր բերեն և մի գիշերվա համար մի ողջ կարողություն տալ, բանակ չգնան, իսկ Հակոբ Ինջիղուլյանը, գրեթե կույր լինելով, գնացել է բանակ, որովհետև իր տարիքի տղերքի պապաները «Ընտրյալներ» են:
Կա՞ մարդ, որ ասածներիս վրա կասկածում է:
Դժվար թե լինի նման մարդ: Իսկ հիմա ասելիքիս էությունը:
Հակոբը, տղե´րք, իմ ու ձեր նման տղա ա, իմ ու ձեր նման ծնողներ ունի, իմ ու ձեր նման երազանքներ ու ապագայի տեսլական ունի, իմ ու ձեր նման ընգերություն ունի, իմ ու ձեր նման ցավ է զգում, իմ ու ձեր նման…
Շարունակե՞մ…
Ո՛չ, պարզապես մի բան ասեմ, մի´ գրեք բաներ, որոնցից ո՛չ դուք եք հասկանում, ո՛չ էլ կարդացողները. չէ՞ որ այդ ամենի մեջ գտնվել է պետք, նոր էդ ամենը հասկանալ…
Հետո, մի՛ մոռացեք, էդ տղան դեռ պետք է գա ու ապրի մեզ հետ, մեր կողքին ու լինի մեր ընկերը: Դժբախտություն ա, պատահել ա:
Ես հենց ստեղից ասում եմ` Հակոբն իմ ընկերն ա…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3230491096530
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել