Դեռևս անհիշելի ժամանակներից տարբեր ժողովուրդների միջև ընթացել են կատաղի պատերազմներ հանուն իշխանության և տարածքների: Այս պատերազմների ընթացքում իրենց խիզախությամբ աչքի են ընկել բազում մարտիկներ: Նրանց բոլորին հնարավոր չէր լինի թվարկել, ուստի այս ցուցակում ներառված են տարբեր ազգությունների և տարիքի տասը քաջարի մարտիկներ:

10. Ռիչարդ I (Առյուծասիրտ)

Ռիչարդ I-ը ստացել է Առյուծասիրտ մականունը իր կռվելու բացառիկ կարողության և խիզախության համար: Նա Նորմանդիայի դուքսն էր և Անժուի կոմսը: 1198 թ.-ին նա գահ բարձրացավ` հաղթանակ տանելով իր հոր` Հենրի II-ի նկատմամբ: Նրան այդ հարցում օգնեց իր մայրը` Էլեոնորա Աքվիթանուհին: 1188 թ.-ին Ռիչարդը լսեց Սալադինի` երուսաղեմյան բարեհաջող նվաճման մասին: Այդ ժամանակ նա ազնվականներին վաճառեց պաշտոնական տիտղոսներն ու հողերը և 1190 թ.-ին Ֆրանսիայի Ֆիլիպ II-ի և զինվորների մեծ բանակի հետ միասին մեկնեց խաչակրաց արշավանքի: Նրանք Երուսաղեմ հասան 1191 թ.-ի հունիս ամսին: Այդ ժամանակ Երուսաղեմի թագավոր պետք է ընտրվեր: Ֆիլիպը դադարեցրեց արշավանքը և վերադարձավ Ֆրանսիա: Ռիչարդը դեռևս շարունակում էր այն, սակայն հետագայում խաղաղության պայմանագիր ստորագրեց Սալադինի հետ և վերադարձավ Եվրոպա: Դրանից հետո նա հինգ տարի շարունակ պայքարում էր իր եղբոր դեմ, ով, օգտվելով նրա բացակայությունից, զավթել էր գահը:  

 

9. Սպարտակ

Սպարտակը ծնվել է Թրակիայում մ.թ.ա. 109 թ.-ին: Նա հայտնի է իբրև գլադիատոր, ով գլխավորեց հռոմեացիների դեմ ապստամբությունը: Հստակորեն պարզ չէ, թե ինչպես է Սպարտակը գլադիատոր դարձել, սակայն  շրջանառվում է այն վարկածը, որ նա մի ժամանակ եղել է հռոմեական բանակի շարքերում, սակայն հետագայում դասալքել է և դարձել է գող:  Նրան ձերբակալել են, և քանի որ նա շատ ուժեղ էր, նրան վաճառել են որպես գլադիատոր: Մ.թ.ա. 73 թ.-ին նա իր յոթանասուն հետևորդների հետ միասին փախավ գլադիատորական դպրոցից: Հետագայում նրանց միացան իրենց տերերի մոտից փախած ստրուկներ, և նրա բանակը աստիճանաբար ընդլայնվեց: 90, 000 մարդուց կազմված նրա բանակը մի շարք մարտերում ջախջախիչ հաղթանակ տարավ հռոմեացի լեգեոնների նկատմամբ: 71 թ.-ին` ճակատամարտերից մեկի ընթացքում, Սպարտակը սպանվեց, և նրա զինակիցներին խաչեցին: Նա համարվում է արի մարտիկ և լեգենդար զորավար, ով ջանք ու եռանդ չէր խնայում հաղթանակի հասնելու համար:

 

8. Սալադին

Սալադինը ծնվել է 1138 թ.-ին ներկայիս Իրաքի տարածքում: Նրա մանկության և պատանեկության շրջանը համընկել է Առաջին խաչակրաց արշավանքին: Սալադինը քուրդ սուլթան էր, ով Երուսաղեմը վերադարձրել է մահմեդականների տիրապետության տակ: Հորեղբայրը նրան մարզել էր, որպեսզի նա մարտիկ դառնար: Իր զինվորական գործունեության սկզբում նա փորձում էր միավորել արաբական ուժերին սկզբում Եգիպտոսում, այնուհետև` Սիրիայում և Պաղեստինում: Նա հետագայում աչք դրեց Երուսաղեմի վրա և հաջողությամբ գրավեց այն, քանզի նրա բանակի զինվորները ջախջախեցին խաչակիրներին: Նրա` Երուսաղեմի գրավման հետևանքով էր, որ Անգլիայի Ռիչարդ թագավորը միավորվեց Ֆրանսիայի Ֆիլիպ թագավորի հետ` Երուսաղեմը մահմեդական լծից ազատելու նպատակով, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց հաղթել Սալադինին: Այնուամենայնիվ, Սալադինը երկար չիշխեց Երուսաղեմում. 1193 թ.-ի մարտի 4-ին նա մահացավ տենդից: Սալադինին հիշում են իր բազում զինվորական հաջողությունների համար:  

 

7. Ալեքսանդր Մեծ  

Ալեքսանդրի արշավանքների արդյունքում մակեդոնյան թագավորության սահմանները ձգվեցին Հունաստանից մինչև Հնդկաստան: Նա ծնվել է Մ.թ.ա. 356 թ.-ին և կյանքի վաղ շրջանում աշակերտել է Արիստոտելին: Նա հույներին ազատել է պարսկական լծից: Հետագայում նա առաջացել է դեպի Սիրիա, Եգիպտոս, Փոքր Ասիա, նախքան կնվաճեր Հնդկաստանը: Ալեքսանդրը պլանավորում էր գրավել նաև Արաբիան, սակայն նա հիվանդացավ և մ.թ.ա. 323 թ.-ին մահացավ:  

6. Գայոս Հուլիոս Կեսար  

Հուլիոս Կեսարը Հռոմի պատմության ամենակարկառուն զորավարներից է: Մ.թ.ա. 59 թ.-ին նա ընտրվել է իբրև հյուպատոս և Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ միասին ստեղծել առաջին եռապետությունը: Աստիճանաբար նրա իշխանությունն աճում էր: Սենատը սարսափում էր նրա իշխանության ահագնացող թափից և պահանջեց Հուլիոս Կեսարից ցրել իր բանակը: Կեսարը հրաժարվեց կատարել այս պահանջը և իր զորքով մտավ Հռոմ: Կեսարի և Պոմպեոսի գլխավորած Սենատի զորքերի միջև սկսվել է քաղաքացիական պատերազմ, որի բոլոր ճակատամարտերում Սենատի զորքերը պարտվել են: Հետագայում նա Եգիպտոս է մեկնել, իսկ երբ վերաադարձել է Հռոմ, բարեփոխումներ է կատարել իր ժողովրդի համար: Մ.թ.ա. 44 թ.-ին նա ցմահ դիկտատոր ճանաչվեց, սակայն կարճ ժամանակ անց նրա ընկերներն ու հովանավորյալները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ և սպանեցին նրան:

 

 5. Լեյտենանտ Օդի Մերֆի

Օդի Մերֆին ծնվել է 1924 թ.-ին Տեխասի աղքատ ընտանիքներից մեկում, սակայն նրան վիճակված էր դառնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենապատվավոր ամերիկացի զինվորներից մեկը:  Նա բանակ գնաց 1942 թ.-ին և անցավ մարտական պատրաստվածության դասընթաց: Նա շարունակեց մարտական դասընթացները Կասաբլանկայում: Օդի Մերֆին մասնակցություն է ցուցաբերել Հյուսիսային Աֆրիկայի, Սիցիլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մարտական գործողություններում:  Նա աչքի էր ընկնում արագ կողմնորոշվելու ունակությամբ և արիությամբ: Մարտնչում էր հերոսաբար, ինչի համար էլ նրան շնորհվեցին մի շարք մեդալներ և կոչումներ, այդ թվում` պատվո մեդալ, երկու արծաթե աստղեր, երկու բրոնզե աստղեր և այլն: Նա Ամերիկա վերադարձավ որպես հերոս և նկարահանվեց իր մասին պատմող ֆիլմում: Նա նաև հրատարակեց «Դեպի դժոխք և դժոխքից հետ» ինքնակենսագրական գիրքը: Օդի Մերֆին մահացավ ավիավթարից 1971 թ.-ի մայիսի 28-ին:

 

4. Միյամոտո Մուսաշի

Միյամոտո Մուսաշին Ճապոնիայի պատմության ամենահայտնի սամուրայներից է: Նա ծնվել է 1584 թ.-ին և դաստիարակվել իր հորեղբոր կողմից: 13 տարեկան հասակում արդեն հասցրել էր հաղթել Արիմա Քիգեի` ռազմական դպրոցի մի աշակերտի դեմ մղված մենամարտում: Հաջորդ տասնվեց տարիներին նա մեծ համբավ ձեռք բերեց` կռվելով և հաղթանակ տանելով ավելի քան վաթսուն մանամարտում: Նա մասնակցեց պատերազմին, իսկ պատերազմից հետո սուսերամարտ էր դասավանդում: Միյամոտոն հիմնադրեց մարտի նիտորյու տեխնիկան: Այս տեխնիկայի առանձնահատկությունն այն էր, որ մարդ կռվում էր միանգամից երկու սրով: Նա մահացավ 62 տարեկանում կրծքի քաղցկեղից:

  

 3. Հաննիբալ Բարկա

Հաննիբալ Բարկան եղել է կարթագենյան զորքերի հրամանատարը: Նա ատելությամբ էր համակված հռոմեացիների հանդեպ: 46,000 զինվորների և 37 փղերի հետ նա ասպատակեց Հռոմի վրա: Այդ պատերազմի ընթացքում Հաննիբալին հաջողվեց նվաճել հռոմեական տարածքների զգալի մասը: Հետագայում Զամայի ճակատամարտում Հաննիբալին հենց իր հայրենիքում հաղթեց զորավար Սկիպիոն, և Հաննիբալը ստիպված եղավ մ.թ.ա. 201 թ.-ին հաշտության պայմանագիր ստորագրել: Որոշ ժամանակ անց Հաննիբալի հակառակորդները հետապնդումներ սկսեցին Հաննիբալի հանդեպ, և նա թույն ընդունեց ու այս կերպ ինքնասպան եղավ, նախքան հռոմեացիներին կհաջողվեր ստիպել նրան ընկրկել:

 2. Սուն Ցզի

Սուն Ցզին հայտնի ճապոնացի զորավար է: Նա հեղինակել է ռազմարվեստի մասին ամենահայտնի գրքերից մեկը` «Պատերազմի արվեստը» խորագրով: Շատ բան հայտնի չէ նրա մասին: Նա եղել է Վուի թագավորը մ.թ.ա. 4-րդ դարում: Իր հեղինակած գրքում նա շեշտել է քաղաքական ռազմավարության և զինվորական ռազմավարության միջև գոյություն ունեցող սերտ կապը, օրենքներին հետևելու կարևորությունը:

1. Լեոնիդաս I

Կա մի առասպել, ըստ որի Լեոնիդասը Հերակլեսի ժառանգներից է: Նա սկսեց իշխել Սպարտայում Մ.թ.ա. 490 թ.-ին: Երբ նա թագավոր դարձավ, լրանում էր տասը տարին, ինչ պարսկական բանակը փորձում էր նվաճել Հունաստանը: Երբ պարսկական բանակի զորահրամանատարը մահացավ, նրա որդի Քսերքսը շարունակեց հոր կիսատ թողած գործը: Լեոնիդասը փորձեց կանգնեցնել Քսերքսի զորքերի առաջխաղացումը դեպի Հունաստանի կենտրոն: Նա 7000-անոց բանակով շտապեց Քսերքսի դեմ պատերազմի, սակայն զոհվեց այս պատերազմում, և նրա զորքերը տանուլ տվեցին մարտը: Թշնամին նրա դիակը գլխատեց և խաչեց, ինչը կատաղեցրեց սպարտացիներին: Արդյունքում սպարտացիները մի քանի ամիս անց նորից պատերազմի ելան պարսիկների դեմ և վտարեցին նրանց Հունաստանից:   
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել