Factor.am-ը գրում է.
Factor.am-ը դիմել էր ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայտենդինովին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի կառույցը հայ-ադբեջաական սահանին տեղի ունեցողի վերաբերյալ, ինչպես են արձագանքում պաշտոնական Երևանի կոչին՝ հասցեական հստակորեն և հասցեական արձագանքել ադրբեջանական գործողություններին։
«Վաղը, հնարավոր է, հայտնեմ ձեզ։ Եկեք սպասենք»,- պատասխանել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Առաջին ալիքի» եթերում խոսելով հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին՝ նշել էր, որ Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել։
«Բայց եթե մենք չկարողանանք, ինչպես բազմիցս արդեն նշել ենք, ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի, այսինքն՝ միջազգային գործընկերներին դիմելու»,- ասել էր նա։