Emedia.am-ը գրում է.
ԱՄՆ-ում ձերբակալվել է մի տղամարդ‚ ով ներխուժել է միայնակ կանանց տներ և գրկել նրանց‚ երբ կանայք քնած են եղել:
29-ամյա տղամարդը բացի գրկելուց նաև մերսել է իր «զոհերի» մեջքը‚ հաղորդում է New York Daily News-ը:
Միևնույն ժամանակ նրա գործողությունների մեջ շատ քիչ են օրինախախտումները. տղամարդը ներխուժել է միայն այն տները‚ որտեղ դռները բաց են եղել‚ իսկ երբ գրկախառնումից կինն արթնացել է և խնդրել է նրան դուրս գալ տանից‚ ապա տղամարդը միանգամից կատարել է նրա խնդրանքը:
Ոստիկանությունում հայտնել են‚ որ ոչ բոլոր կանայք են ոստիկանություն հայտնել յուրօրինակ «մոլագարի» մասին:
«Նա ներխուժել է բաց դռներով տները‚ պառկել անկողնում և սկսել է մերսել քնած կանանց մեջքը: Նրան խնդրել են հեռանալ և նա հեռացել է»‚- պատմել են ոստիկանությունից:
Դեռևս հայտնի չէ‚ թե գրկախառնություն սիրողին ինչ մեղադրանք է ներկայացվելու: Ենթադրվում է‚ որ նրան կմեղադրեն տներ անօրինական մուտք գործելու և անվայելուչ վարքագծի մեջ: