Կարելի է նշել, որ թերևս բոլորն էլ գիտեն, որ Քրիստափոր Կոլոմբոսն առաջինը չէր, ով հասել է Ամերիկա: Իսկ ո՞վ է եղել այնտեղ Կոլոմբոսից առաջ: Բազմաթիվ տեսություններ ու կարծիքներ կան այն մասին, թե ով է 1492թ.-ից ավելի շուտ հասել Ամերիկա: Այս հոդվածում ներկայացնում ենք դրանցից 10-ը:
10. Լեհի (հասել է «խոստացված երկիր» մոտավորապես Ք.ա. 589թ.)

Այսպես, կարծիքներից մեկի համաձայն` մինչև Կոլոմբոսի Ամերիկա հասնելը, այստեղ եղել է Մորմոնի գրքում հիշատակվող Լեհի անունով մարգարեն: Դե իսկ նրա իրական գոյությանը կարելի է հավատալ, միայն եթե մորմոն ես:
Մորմոնի գրքի համաձայն` Լեհի անունով մարգարեն Երուսաղեմից էր և ապրում էր Հուդայի վերջին արքա Զեդեկիայի կառավարման ընթացքում, մինչև բաբելոնացիների` Երուսաղեմը նվաճելը: Երուսաղեմի գրավումից հետո Լեհին իր ընտանիքի և ընկերների հետ շարժվում է դեպի Արաբական թերակղզի: Այնուհետև նա իր հարազատների հետ նավ է կառուցում և օվկիանոսը հատելով հասնում Ամերիկա: Այդտեղից էլ սկսվում է մորմոնների` Ամերիկաների մասին աստվածաբանական պատմությունը:
Այնուամենայնիվ, ոչ-մորմոն հնագետները բազմաթիվ անճշտություններ ու պատմական սխալներ են նկատել Մորմոնի գրքում: Եվ Լեհիի մասին պատմությանը քիչ մարդիկ են, որ հավատում են:
9.Սուրբ Բրենդան (հասել է Ամերիկաներ մոտավորապես 512-530թթ.)

Նախորդից գրեթե մեկ հազարամյակ անց Սուրբ Բրենդան Քլոնֆերտը, այլ կերպ հայտնի «Նավագնացը», ապրել է Իռլանդիայում: Որպես սուրբ նրա մասին բազմաթիվ առասպելական ստեղծագործություններ են գրվել, որոնցում պատմվում է, որ նա բազմաթիվ նավարկությունների է դուրս եկել, իսկ այդ նավարկությունների նկարագրությունը շատ նման է Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների նկարագրություններին: Օրինակ` նշվում է, թե նա հանդիպում է ծովային հրեշին, այն ժամանակ, երբ փնտրում էր Եդեմի պարտեզը իր 17-60 ծովագնաց ընկերների հետ` նավարկելով կաշվից պատրաստված նավով:
Ինչպես և Լեհիի դեպքում այս պատմությանը նույնպես դժվար է հավատալ, քանի որ այն շատ է համեմված գերբնական պատմություններով: Այնուամենայնիվ, Հռոմեական կաթոլիկ, Արևելյան օրթոդոքս և անգլիական եկեղեցիները ընդունում են Բրենդանին` որպես նավագնացների, ծովագնացների ճանապարհորդների բարեխոս սրբի:
8.Կարմիր Էրիկը (հայտնաբերել է Գրենլանդիան 985թ.-ին)

Կարմիր Էրիկը հայտնի է իր սխրագործություններով նորվեգական սագաներից: Այս նորվեգացին առաջին վիկինգն է, ով գաղութացրել է Գրենլանդիան և դրանով իսկ մեծ քայլ կատարել վիկինգների` Ատլանտյան օվկիանոսի արևմտյան մասերը հասնելու և ուսումնասիրելու գործում:
Էրիկը սկզբում վտարվում է Իսլանդիայից սպանության համար 982թ.-ին և նավարկում դեպի այն ժամանակ անհայտ ու խորհրդավոր Գրենլանդիա կղզի: Այն այդպես է անվանում, քանի որ բառը լավ էր հնչում և կարող էր ոգևորել հետագայում այստեղ տեղափոխվող մարդկանց: Այստեղից էլ հետագայում սկսվել են վիկինգների ճամփորդական հայտնագործությունները:
7. Բջարնի Հերջոլֆսոն (Հյուսիսային Ամերիկան տեսել է 985թ.-ին կամ 986թ.-ին)

Էրիկի արշավի շարունակությունը կարելի է համարել Բջարնիի նավարկությունը: Երբ նա պարզեց, որ իր ծնողներն Իսլանդիայից մեկնել են Էրիկի հետ, որոշեց ծով դուրս գալ առանց քարտեզի և կողմնացույցի` փնտրելու և գտնելու իր ծնողներին: Ցավոք, փոթորկի պատճառով նա շեղվում է ճանապարհից և կարծես թե հասնում Հյուսիսային Ամերիկա, սակայն, քանի որ նա դուրս էր եկել ծնողներին գտնելու, չի հանգրվանում ցամաքում, այլ շարունակում է իր նավարկությունը դեպի Գրենլանդիա, իսկ դրանից հետո Նորվեգիա, որտեղ էլ պատմում է իր արկածների մասին:
6.Լեյֆ Էրիքսոն (Նորվեգական գաղութ է հիմնում Հյուսիսային Ամերիկայում մոտավորապես 1000 թ.-ին)

Բոլորը չէ, որ ուշադրություն դարձրին Հերջոլֆսոնի պատմածներին, սակայն գոնե մեկը` Լեյֆ Էրիքսոնը` վիկինգ Էրիկ Կարմիրի տղան, ոգևորվում է նրա պատմություններով: Հույս ունենալով ավելի հեռու նավարկել, քան իր հայրը` Էրիքսոնը գնում է Բջարնի նավն ու 35 հոգանոց անձնակազմ հավաքելով` դուրս է գալիս նոր հողեր հայտնաբերելու: Ըստ երևույթին, նրան դա հաջողվում է, երբ անձնակազմը հայտնաբերում է Ֆլեթ-Ռոքլենդը և Ֆորեսթլենդը, իսկ հետո էլ գաղութացվում է Վինլենդը, որն այսօր հայտնի է Լանս օքս Միդոուս անվամբ, որը գտնվում է Նյուֆաունդլենդում և համարվում է եվրոպական առաջին գաղութը Հյուիսային Ամերիկայում: Լեյֆին սկսում են անվանել Լեյֆ Հաջողակ, և նա շուտով հայտնի է դառնում իր ձեռքբերումների շնորհիվ: Ռասմուս Անդերսոնի` 1874թ.-ին հրապարակված «Ամերիկան Կոլոմբոսը չի հայտնաբերել» գրքում խոսվում է վիկինգների հայտնագործությունների ու ձեռքբերումների մասին, որոնք մինչ այդ հայտի չէին սկանդինավյան պետություններից դուրս ապրող մարդկանց: Դրանից հետո Լեյֆը մեծ համբավ է ձեռք բերում, և նրա պատկերը նույնիսկ հայտնվում է 1968-1964թթ.-ին ԱՄՆ պետական կնիքի վրա, իսկ կոնգրեսի կողմից հոկտեմբերի 9-ը այդուհետև համարվում է Լեյֆ Էրիքսոնի օրը:
Շարունակելի...



