Armsport.am-ը գրում է․

Sport1-ին տված հարցազրույցի ժամանկ Հենրիկ Մխիթարյանը խոսել է նաև իր գործակալ Մինո Ռայոլայի մասին.

«Նա միշտ ազնիվ է, ասում է այն, ինչ մտածում է։ Ես նրան ճանաչում եմ ինը տարի: Այժմ նա իմ խորհրդականն է, բայց նաև իմ լավագույն ընկերը:

Ես միշտ կարող եմ զանգահարել նրան: Լավ խաղերից հետո նա ինձ գովում է, բայց երբ ես վատ եմ խաղում, զանգում է ինձ ու ասում. «Հենրիխ, ի՞նչ ես անում»։

Նա աշխարհի լավագույն գործակալն է: Նրա համար կարևոր է, որ խաղացողները երջանիկ լինեն»,- մեջբերում է Մխիթարյանին MilanNews-ը՝ հղում անելով Spoer1-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել