Armsport.am-ը գրում է․

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական խաղում Սան Մարինոյից նկատմամբ տարած 10-0 հաշվով հաղթանակը։

«Փառք բոլոր խաղացողներին և անձնակազմին շատ լավ տարվա համար: Թե ինչպես է մեր թիմը հավաքվում և աշխատում խաղադաշտում, տպավորիչ է։ Եթե Հարի Քեյնին խաղադաշտում թողնեինք ևս կես ժամ (նա խաղաց 63 րոպե և խփեց 4 գոլ), մեզ կզանգեին Ռունիների ընտանիքից։

Հարրին անհավանական ռմբարկու է, մենք ցանկանում էինք նրան հնարավորություն տալ այսօր, և նա արեց ինչ իրենցի պահանջվում էր»,- ասել է Սաութգեյթը ITV-ին տված հարցազրույցի ժամանակ:

Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում առաջին 4 տեղերն են զբաղեցնում Ուեյն Ռունին (53 գոլ), Բոբի Չարլթոնը (49), Գարի Լինեկերը և Հարի Քեյնը՝ 48-ական գոլերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել