Քալեբ Բաբքոքը ֆիլմեր է նկարահանում Վաշինգթոնի Սիեթլ քաղաքում: Նա սիրում է լինել բնության գրկում, հատկապես լեռներում, որտեղից էլ, ինչպես նա է նշում, մեծապես ոգեշնչվում է:Այս ամիս նա պատրաստվում է ամուսնանալ իր հարսնացուի` Արիանայի հետ: Իրենց մեղրամսին նրանք պատրաստվում են ճանապարհային ուղևորության դուրս գալ դեպի երկրի արևմտյան շրջաններ, այնպես որ մեզ նոր հետաքրքիր բնության կադրեր են սպասվում նրա Instagram-ի էջում:Քալեբը օգտագործում է Instagram-ը մարդկանց հետ կապի մեջ լինելու , հետաքրքիր նկարներ դիտելու և իր սիրելի նյութերը հրապարակելու ու դրանցով կիսվելու համար: «Կարծում եմ ուղղակի զիլ է, երբ հնարավորություն ունես հեռախոսով նկարել այն ինչ ցանկանում ես, այնուհետև հենց տեղում, միանգամից դրանք ցանկացած փոփոխության ենթարկել»: Երբ Քալեբը չի լուսանկարում, նա սիրում է սնոուբորդով զբաղվել կամ հարվածային գործիքներ նվագել:

հետևել instagram-ում


 Նախորդ նյութում Insta-լուսանկարիչներ: JOYCE KIM

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել