Insta- լուսանկարիչներ: Բալթիմորից լուսանկարիչ Ջոյս Քիմը, ապրում է Լոս Անջելեսում: Ջոյսը Լոս Անջելս է տեղափոխվել 2011թ-ին` այն ժամանակ, երբ ստեղներով բջջային հեռախոսներին փոխարինելու եկավ iPhone-ը: Այն ժամանակ միայն տեսանյութեր նկարահանող տեսախցիկով նա սկսեց հեռախոսն օգտագործել որպես իր կյանքը այդ նոր քաղաքում վավերագրելու այլընտրանքային միջոց: Ջոյսը սիրում է լուսանկարել հարթ տարածություններ, վիզուալ կատակներ` զվարճալի տեսարաններ, կենդանիներ: Նրա աշխատանքները հումորային պատկերների և արտահայտիչ կադրերի հետաքրքիր համադրությոուններ են, որոնք արտահայտում են նրա անվրեպ հրաշալի կոմպոզիցիաներ նկատելու կարողությունը: Ինչպես նա է նշում, նա սիրում է միանգամից լուսանկարել պահն ու անմիջաապես կիսվել դրանցով Instagram-ում: «Այն որ կարողանում եմ հեշտությամբ լուսանկարել, երբ ցանկանում եմ ինձ դրդում է դուրս գալ և միշտ աշխարհին նայել հետաքրքրասիրությամբ, լի տարբեր զգացողություններով և իհարկե հումորով: Կյանքում այնքան զվարճալի, տխուր, գեղեցիկ և անհեթեթ պահեր են լինում, որ շատ ավելի նախընտրում եմ հավերժացնել դրանք, քան ինքս արհեստականորեն ինչ-որ բան մտածել»:
Հետևել Instagram-ում